Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Գերմանիան կրկնակի կրճատել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով
23/04/2026 13:35
Կիսվել

Գերմանիան կրկնակի կրճատել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով

Գերմանիայի իշխանություններն այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը կրճատել են՝ 1%-ից իջեցնելով մինչև 0.5%։ Հաջորդ տարվա կանխատեսումը նույնպես վատթարացվել է՝ 1.3%-ից մինչև 0.9%։ Հիմնական պատճառը դարձել է էներգակիրների գների կտրուկ աճը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ֆոնին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Այս տարվա համար սպասվող տնտեսության վերականգնումը ևս մեկ անգամ զսպվում է արտաքին աշխարհաքաղաքական ցնցումներով: Իրանում պատերազմը հանգեցնում է էներգակիրների և հումքի գների բարձրացման։ Սա ծանր բեռ է դառնում տնային տնտեսությունների համար և մեծացնում է բիզնեսի ծախսերը», – հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն։

Տնտեսության դանդաղումն ուժեղացնում է ճնշումը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության վրա։ Մինչև 2029 թվականը 140 մլրդ եվրոյի չափով հսկայական բյուջետային դեֆիցիտը փակելու համար իշխանությունները փորձում են կրճատել սոցիալական վճարումները։ Սակայն իշխող կոալիցիայի ռեկորդային ցածր վարկանիշների և աճող գործազրկության պայմաններում կրճատումների շուրջ համաձայնության հասնելը չափազանց դժվար է։

Ներքին իրավիճակը վատթարացնում են նաև Չինաստանի կողմից աճող մրցակցությունը, բարձր գնաճը (այս տարի սպասվում է 2.7% մակարդակում) և բյուրոկրատիայի պատճառով կանգ առած 500 մլրդ եվրոյի ենթակառուցվածքային ծրագիրը։

Գլոբալ մակարդակում ԱՄՀ-ն արդեն զգուշացրել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է հրահրել համաշխարհային ռեցեսիա։ Եվ թեև Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, խաղաղ բանակցությունները փակուղի են մտել՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածության պատճառով։

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37