Աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդը վաճառվել է 83 մլն ԱՄՆ դոլարով
Շվեյցարիայի Sotheby’s աճուրդ տունը ռեկորդային բարձր գնով՝ 83 մլն ԱՄՆ դոլարով, վաճառել է Pink Star վարդագույն ադամանդը: Reuters-ը գրում է, որ թանկարժեք քարերից ամենախոշորի նոր սեփականատիրոջ անունը պահվում է գաղտնի:
Աճուրդում 59,6 կարատանոց վարդագույն այս ադամանդի վաճառքի մեկնարկային գինը սահմանվել էր 60 մլն ԱՄՆ դոլար:
Pink Star-ն առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր 2003 թվականին:
Նշենք նաև, որ թանկարժեք քարերի վաճառքի գնի նախորդ ռեկորդը սահմանել էր մեկ այլ վարդագույն ադամանդ՝ Graff Pink-ը, որը վաճառվել էր 2010 թվականին՝ 46,2 մլն ԱՄՆ դոլարով: