2026 թվականին պողպատի համաշխարհային արտադրությունը կնվազի 2-3%-ով
Պողպատի համաշխարհային արտադրությունը 2026 թվականին կարող է նվազել 2-3%-ով՝ Չինաստանում ավելցուկային արտադրության կրճատման ֆոնին։
«Ոլորտում կրած վնասների ֆոնին՝ Չինաստանի կառավարությունը սկսել է կրճատել երկրում ավելցուկային պողպատի արտադրությունը (-4% տարեկան կտրվածքով՝ 2025 թվականին և -5% տարեկան կտրվածքով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում): Մեր գնահատականներով՝ պողպատի համաշխարհային արտադրությունը 2026 թվականին կարող է նվազել 2-3%-ով՝ տարեկան արտահայտությամբ՝ կախված Չինաստանի գործողություններից», – ասվում է ոլորտային վերանայման մեջ։
Նշվում է նաև, որ Չինաստանից զուտ արտահանումը տարվա սկզբին նվազել է տարեկան արտահայտությամբ 10%-ով։ Այս կապակցությամբ վերլուծաբանները ակնկալում են, որ 2026-2027 թվականներին պողպատի համաշխարհային գների դինամիկան կփոխվի դեպի աճ։
«Պողպատի համաշխարհային գները փաստացի արդեն հասել են «հատակին»։ Սպասում ենք գների աստիճանական վերականգնման՝ ՉԺՀ-ից պողպատի զուտ արտահանման ծավալների նորմալացման պայմաններում»:
Պողպատի արտադրության համար անհրաժեշտ ածխի և հանքաքարի ներկայիս բարձր գները ճնշում են գործադրում արտադրական ոլորտի վրա, հատկապես չինական գործարանների, որոնք չունեն սեփական հանքեր։ Սա հանգեցնում է ծախսերի աճի, ինչի արդյունքում արտադրողները պողպատի արտադրության վրա ծախսում են ավելի շատ, քան ստանում են դրա վաճառքից։ Այդպիսի իրավիճակը հիմնարար առումով կայուն չէ, ուստի ձեռնարկությունները ստիպված կլինեն բարձրացնել գները կամ փակվել, ինչը կնպաստի գների աճին՝ արտադրության նվազման ֆոնին։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանների գնահատմամբ՝ թեև պողպատի պահանջարկը շարունակում է մնալ թույլ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հնդկաստանը կարող է աջակցել արդյունաբերական մետաղների պահանջարկին՝ երկրի տնտեսության և շինարարական ոլորտի աճի տեմպերի պահպանման պայմաններում։
Ավելի վաղ Պողպատի համաշխարհային ասոցիացիան՝ WSA-ն կանխատեսել էր, որ պողպատի համաշխարհային պահանջարկը 2026 թվականին կաճի 0.3%-ով և կհասնի 1.724 միլիարդ տոննայի, իսկ 2027 թվականին աճը կարագանա մինչև 2.2%՝ հասնելով 1.762 միլիարդ տոննայի։
