Բաց դռների օր տաքսու վարորդների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-17:00-ը, հայտարարվում է բաց դռների օր՝ տաքսու վարորդների համար: Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, կարող են այցելել նախարարություն:
Նրանց հուզող բոլոր հարցերին կպատասխանի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Վարորդների հետ կհանդիպեն նաև նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: