«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերը արժանացել են հավանության
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնք մշակվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ:
Նախագծերի ընդունմամբ կառավարությունը կունենա ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները հաստատելու` օրենքով սահմանված լիազորություն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: