Կառավարությունը կատարելագործում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը
ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» և էլեկտրոնային կառավարում (e-gov.am) «Գրեք նամակ կառավարությանը» բաժիններից ՀՀ կառավարության աշխատակազմ և այլ մարմիններ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները, այդ թվում` ստացված կարծիքները, առաջարկությունները, բողոքները, կառավարության աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կմուտքագրվեն ավտոմատ կերպով: Սա սահմանել է կառավարությունը՝ փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում: