Մարտին ՏՀԶԿ-ում գնաճն արագացել է՝ հասնելով 4%-ի
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրներում գնաճը մարտին կտրուկ արագացել է՝ էներգակիրների գների թռիչքային աճի պատճառով։
Կազմակերպության երկրներում սպառողական գները նախանցյալ ամսին տարեկան արտահայտությամբ աճել են 4%-ով՝ նախորդ ամսվա 3.4% աճից հետո։
Մարտին գների աճի ուժեղացում է արձանագրվել տվյալներ ներկայացրած 37 երկրներից 33-ում։ Երկու երկրում գնաճը մնացել է մոտավորապես փետրվարյան մակարդակում, իսկ Սլովենիայում և Թուրքիայում գների աճը դանդաղել է։
ՏՀԶԿ երկրների էներգակիրների արժեքը մարտին բարձրացել է 8.1%-ով՝ փետրվարի 0.5% նվազումից հետո։ Սննդամթերքը թանկացել է 3.6%-ով՝ նախորդ ամսվա 4% աճից հետո։ Սպառողական գների աճը՝ առանց սննդամթերքի և էներգակիրների արժեքի հաշվառման, մարտին կազմել է 3.7%՝ փետրվարի 3.6%-ի դիմաց։
G20 երկրների գնաճը մարտին արագացել է՝ հասնելով 4%-ի՝ փետրվարի 3.7%-ից հետո, իսկ G7 երկրներում՝ մինչև 2.8%՝ փետրվարի 2.1%-ից։
