Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱՄՆ-ն ռազմավարական պահուստից 53 մլն բարել նավթ է բաց թողել 
12/05/2026 13:24
Կիսվել

ԱՄՆ-ն ռազմավարական պահուստից 53 մլն բարել նավթ է բաց թողել 

ԱՄՆ-ն իր ռազմավարական նավթային պահուստից 53.3 միլիոն բարել նավթ է դուրս թողել՝ այն էներգետիկ ընկերություններին տրամադրելու համար՝ Իրանի դեմ ռազմական գործողությունից հետո նավթի գների կայունացման գլոբալ ջանքերի շրջանակում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը։

Նշվում է, որ այս քայլն ԱՄՆ-ի խոստման մի մասն է՝ շուկա դուրս բերել ընդհանուր առմամբ 172 միլիոն բարել նավթ։ Այս պարտավորությունը, որը հայտարարվել էր մարտին՝ Միջազգային էներգետիկ գործակալության նախաձեռնության շրջանակում, որին մասնակցում է ավելի քան 30 երկիր, նպատակ ուներ համաշխարհային շուկա ներարկել մոտավորապես 400 միլիոն բարել նավթ։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մինչ օրս ԱՄՆ պետական պահուստից շուկա է մատակարարվել շուրջ 35 միլիոն բարել նավթ։

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որը կենսական նշանակության ջրային ուղի է և մինչև հակամարտությունը ապահովում էր աշխարհի նավթի և բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը, հանգեցրել է նավթի գների աճի և համաշխարհային տնտեսության վրա գնաճային ճնշումների։ Նավթի գները հակամարտության սկսվելուց ի վեր աճել են մոտ 45%-ով կամ մոտ 30 դոլարով՝ մեկ բարելի հաշվով։

Թեև որոշ արտադրողներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, գտել են արտահանման այլընտրանքային ուղիներ, վերլուծաբանների գնահատմամբ՝ օրական մոտ 10-12 միլիոն բարել հում նավթ շարունակում է մնալ անհասանելի համաշխարհային շուկաների համար։

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության նախնական գնահատմամբ՝ անցյալ տարի համաշխարհային նավթի սպառումը կազմել է օրական մոտ 103 միլիոն բարել։

ԱՄՆ ռազմավարական նավթային պահուստն աշխարհում ամենամեծ արտակարգ հում նավթի պաշարն է։ Դաշնային կառավարությունն այս պահուստը պահպանում է 1975 թվականից՝ Միացյալ Նահանգների տնտեսությունը նավթի մատակարարման լուրջ խափանումներից պաշտպանելու համար։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21