Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ծառայությունների ոլորտի անկումը վատթարացրել է բիզնես միջավայրը ԵՄ-ում. համաշխարհային տնտեսության մոնիթորինգ
12/05/2026 14:01
Կիսվել

Ծառայությունների ոլորտի անկումը վատթարացրել է բիզնես միջավայրը ԵՄ-ում. համաշխարհային տնտեսության մոնիթորինգ

Եվրոպայում գործարար ակտիվությունը մոտ մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է նվազել, մինչդեռ գնային ճնշումներն ուժեղացել են: Այս մասին վկայում են S&P Global գործակալության տվյալները։

Եվրագոտու համակցված PMI ինդեքսը ապրիլին կազմել է 48.8 կետ՝ մարտի 50.7 կետի դիմաց․ ցուցանիշը թարմացրել է նվազագույն մակարդակը՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր։ Հիշեցնենք՝ 50 կետից բարձր արժեքները նշանակում են գործարար ակտիվության աճ, իսկ ցածր արժեքները՝ դրա կրճատում։

Հիմնական ներդրումը համակցված ցուցանիշի նվազման մեջ ունեցել է ծառայությունների հատվածը․ համապատասխան ինդեքսը նվազել է մինչև 47.6 կետ՝ մարտի 50.2 կետի դիմաց, ինչը վերջին ավելի քան հինգ տարվա ամենաթույլ արդյունքն է։ Դինամիկան բացատրվում է Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքներով՝ էներգիայի գների աճով և անորոշության պայմաններում սպառողական ակտիվության նվազմամբ։ Ծառայությունների պահանջարկը կրճատվել է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենաարագ տեմպերով։ Ամենամեծ անկումը, ըստ երկրների բաժանման, արձանագրվել է Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։

Ապրիլին արտադրական հատվածի PMI-ն աճել է մինչև 52.2 կետ՝ մարտի 51.6 կետի դիմաց՝ հասնելով վերջին գրեթե չորս տարվա առավելագույնին։ Ցուցանիշը 50 կետից բարձր է եղել տարածաշրջանի բոլոր խոշոր տնտեսություններում։ Աճը հիմնականում պայմանավորված է առևտրի ակտիվացմամբ՝ մատակարարումների նոր խափանումների սպասումների և գների աճի ֆոնին։ Ընկերությունները գնումները մեծացրել են 2022 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր տեմպերով։

S&P Global Market Intelligence-ի գլխավոր տնտեսագետ Քրիս Ուիլյամսոնի կարծիքով՝ այս դինամիկան պետք չէ ընկալել որպես կայուն վերականգնման նշան․ նրա գնահատմամբ՝ արձանագրված տվյալներն «ավելի շատ մտահոգության, քան ուրախության պատճառ են»։

Ավելի մտահոգիչ ազդանշան է դարձել նաև բիզնես սպասումների զգալի վատթարացումը։ Նույնիսկ միջազգային լարվածության թուլացման դեպքում ընկերությունները չեն շտապի նոր ներդրումներ անել: Այս կարիքին են S&P-ի փորձագետները։

Վերլուծաբանները մտահոգված են, որ տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում կարող է արձանագրվել ստագֆլյացիա։ Եվրոստատի տվյալներով՝ Եվրոպայում գնաճն ապրիլին արագացել է մինչև 3%՝ մարտի 2.6%-ի դիմաց։ Հիմնական շարժիչ ուժն էներգառեսուրսներն են․ դրանց գներն աճել են 10.9%-ով տարեկան հաշվարկով, մինչդեռ մեկ ամիս առաջ ցուցանիշը 5.1% էր։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12