Քաղցրավենիքն անհետանում է քաթարական խանութներից
Հայտնի միջազգային բրենդների չուպա-չուպսերը, շոկոլադն ու մաստակները սկսել են անհետանալ Կատարում վաճառքից՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով մատակարարումների սահմանափակման հետևանքով:
Վերջին երկու ամսում սովորական քաղցրավենիքի տեսականին զգալիորեն կրճատվել է երկրի խոշոր սուպերմարկետների դարակներում, սակայն հատկապես դա նկատելի է դարձել փոքր մթերային խանութներում, որտեղ նախկինում ամբողջ դարակները լի էին տարբեր լոլիփոփերով, կոնֆետներով և մաստակներով։ Մասնավորապես, պետական Al Meera սուպերմարկետների ցանցում դարակների վրա մնացել են շոկոլադների դատարկ տուփեր։
«Նոր մատակարարում գրեթե չկա, վաճառվում են մնացած պաշարները», – նշել են վաճառողները։ Նման պատկեր է նկատվում նաև Կատարի բազմաթիվ այլ սուպերմարկետներում։
Բացի այդ, մի շարք խանութներում դատարկվել են պաղպաղակի սառնարանները, որտեղ նախկինում հիմնականում դրված էր ներմուծված արտադրանք, քանի որ Կատարում պաղպաղակի արտադրությունը բավարար չէ։
Ներկայում անհրաժեշտ սննդամթերքը հիմնականում Կատար է մատակարարվում ավտոմոբիլային տրանսպորտով՝ Սաուդյան Արաբիայի միջոցով անցնող տրանսպորտային միջանցքով։ Ավելի վաղ մատակարարումները իրականացվում էին ծովով՝ Կատարի նավահանգիստներ։
