Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Գերմանիայի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է գնաճի արագացման ռիսկերի մասին
13/05/2026 15:06
Կիսվել

Գերմանիայի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է գնաճի արագացման ռիսկերի մասին

Գերմանիայի դաշնային բանկի նախագահ Յոախիմ Նագելը հայտարարել է գնաճի արագացման ռիսկերի մասին և հայտնել, որ Եվրոպական կենտրոնական բանկը հաջորդ նիստում՝ հունիսին, կարող է բարձրացնել տոկոսադրույքը։

«Մենք չենք կարող անտեսել էներգակիրների բարձր գները: Տոկոսադրույքների բարձրացումը դառնում է ավելի ու ավելի հավանական, եթե գնաճի հետ կապված իրավիճակը սկզբունքորեն չփոխվի: Գնաճի առումով մեզ դեռ կարող են սպասել բավականին շատ անակնկալներ», – նախազգուշացրել է Բունդեսբանկի ղեկավարը, որը նաև ԵԿԲ Կառավարիչների խորհրդի անդամ է։

Նա չի բացառել, որ առանձին ամիսներին գների աճի տեմպերը կարող են գերազանցել 4%-ը։

«Նույնիսկ պատերազմի արագ ավարտի դեպքում գնաճի մակարդակը կարող է բարձր մնալ զգալիորեն ավելի երկար, քան մենք կարծում էինք դեռ մի քանի շաբաթ առաջ», – նշել է նա։

Ապրիլին եվրագոտում գնաճի ցուցանիշն աճել է մինչև 3%։ Այսպիսով, այն զգալիորեն գերազանցում է ԵԿԲ թիրախային ցուցանիշը, քանի որ բանկը ձգտում է միջնաժամկետ գնաճի՝ 2% մակարդակում։ Սակայն հիմնական գնաճը, որը չի ներառում էներգակիրների և սննդամթերքի փոփոխական գները, զգալիորեն ավելի ցածր մակարդակում է։ Քանի որ Իրանի շուրջ հակամարտության դադարեցման ուղղությամբ առաջընթաց դեռևս չի նկատվում, իսկ Հորմուզի նեղուցով ապրանքների տեղափոխումը շարունակում է դժվարացած մնալ, ֆինանսական շուկաներում աճում են սպասումները, որ ԵԿԲ-ն կարող է գնալ տոկոսադրույքների բարձրացման։

Ավելի վաղ Իտալիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաբիո Պանետտան հայտարարել էր, որ Իրանում պատերազմը սպառնում է խաթարել ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ հեռանկարում վտանգներ է ստեղծում էներգամատակարարումների համար։

Վատագույն սցենարի դեպքում եվրագոտում գնաճը կգերազանցի 4%-ը, իսկ ՀՆԱ-ի աճը կկրճատվի գրեթե 1%-ով՝ համեմատած հիմնական կանխատեսման հետ։ Հատկապես խոցելի են, ինչպես նշել էր Պանետտան, բարձր արտաքին պարտք ունեցող երկրները՝ ներդրողների կողմից գլոբալ ռիսկերի վերագնահատման ֆոնին։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85