Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 427.00-1.00 EUR SELL - 433.50-0.50
OIL:  BRENT - 105.99-0.53 WTI - 101.45+0.44
COMEX:  GOLD - 4697.70-0.53 SILVER - 88.89+4.42
COMEX:  PLATINUM - 2146.90+1.15
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 157.95+0.19 EUR/GBP - 1.1713-0.19
FOREX:  EUR/USD - 1.1713-0.19 GBP/USD - 1.3526-0.07
STOCKS RUS:  RTSI - 1157.45+0.79
STOCKS US: DOW JONES - 49693.20-0.14 NASDAQ - 26402.34+1.20
STOCKS US: S&P 500 - 7444.25+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62654.05-0.98 TOPIX - 3879.27-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 26389.04+0.00 SSEC - 4177.92-1.52
STOCKS EUR:  FTSE100 - 10325.35+0.58 CAC40 - 8007.97+0.35
STOCKS EUR:  DAX - 24136.81+0.76
14/05/2026  CBA:  USD - 368.78+0.15 GBP - 498.26+0.35
14/05/2026  CBA:  EURO - 431.73-0.05
14/05/2026  CBA:  GOLD - 55438-9 SILVER - 1027.9+36.62
ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Իրանի հետ պատերազմը օգուտ է բերել Չինաստանին
14/05/2026 17:27
Կիսվել

ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Իրանի հետ պատերազմը օգուտ է բերել Չինաստանին

Չինաստանը կարողացել է օգտվել ԱՄՆ-ի ռազմական արշավից Իրանի դեմ՝ աշխարհում իր դիրքերն ամրապնդելու համար: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ծանոթացել են գաղտնի հետախուզական զեկույցին։

Զեկույցը կարդացած երկու պետական ծառայողների խոսքով՝ հետախուզական վերլուծությունը ցույց է տվել, թե ինչպես է Չինաստանն օգտագործել ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ՝ ԱՄՆ-ի նկատմամբ առավելությունն առավելագույնս մեծացնելու համար՝ ռազմական, տնտեսական, դիվանագիտական և այլ ոլորտներում։ Ռազմական հետախուզությունն այս շաբաթ զեկույցը փոխանցել է Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին։ Պարբերականը հիշեցնում է, որ իրավիճակի գնահատականը հրապարակվել է «շատ նուրբ» պահի, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելություն է կատարում Չինաստան։

Մասնավորապես, ամերիկյան կողմի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մեկնարկից՝ փետրվարի 28-ից, Չինաստանը զենք է վաճառել Պարսից ծոցի երկրներին, որոնք ենթարկվում էին իրանական հարձակումների։ Բացի այդ, գործողությունը սպառել է ամերիկյան զինատեսակների պաշարները, որոնք կարող էին անհրաժեշտ լինել Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության դեպքում, ինչպես նաև վնաս է հասցրել ԱՄՆ-ի բազաներին և սարքավորումներին Մերձավոր Արևելքում։ Իր հերթին Չինաստանը հետևել է, թե ինչպես է ԱՄՆ-ն վարում զինված հակամարտություն, և այդ փորձի հիման վրա հնարավորություն է ստացել պլանավորելու ապագա գործողությունները։

Բացի այդ, Չինաստանն օգնություն է ցուցաբերել այլ երկրներին, որոնք բախվել են էներգետիկ խնդիրների՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Այսպես, Պեկինն աջակցություն է ցուցաբերել Թաիլանդին, Ավստրալիային և Ֆիլիպիններին՝ նրանց էներգետիկ պահանջարկը բավարարելու հարցում՝ առաջարկելով երկարաժամկետ հասանելիություն իր «կանաչ» էներգետիկայի տեխնոլոգիաներին։

Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը նախկինում խոսել էր Հորմուզի նեղուցի փակման պատճառով Չինաստանի համար առաջացած մեծ խնդիրների մասին, քանի որ Պեկինը կախված է Մերձավոր Արևելքից մատակարարվող նավթից։ Սակայն ամերիկյան հետախուզությունը եզրակացրել է, որ Չինաստանը կարողացել է դիմակայել մատակարարումների խափանումներին՝ շնորհիվ հսկայական պաշարների և վերականգնվող էներգետիկայի։

14/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.78
+0.15
Եվրո (EUR)
431.73
-0.05
Ռուբլի (RUR)
5.0201
+0.0075
Լարի (GEL)
137.6
+0.16
55438
-9
Արծաթ
1027.9
+36.62