Տնտեսական

USD BUY - 367.00+0.00 USD SELL - 368.50-1.00
EUR BUY - 425.00-0.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են նվազեցնել մաքսատուրքերը մի շարք ապրանքների համար
18/05/2026 09:22
Կիսվել

Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են նվազեցնել մաքսատուրքերը մի շարք ապրանքների համար

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը մի շարք ապրանքների վրա: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՉԺՀ առևտրի նախարարության հայտարարությանը։

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը նման քայլի են դիմել առևտրի ծավալներն ընդլայնելու նպատակով, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն հայտարարությունում չի նշվում, թե կոնկրետ որ ապրանքների համար են մաքսատուրքերը նվազեցվելու. կողմերը շարունակում են քննարկել մանրամասները։

Առևտրի նախարարությունում նշել են, որ նաև կզբաղվեն ԱՄՆ-ի ներկայացրած պահանջներով՝ կապված ՉԺՀ-ում ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման հետ։

Հայտարարությունում նաև հաստատվում է, որ ՉԺՀ-ն նախատեսում է ԱՄՆ-ից գնել ինքնաթիռներ։ Սակայն չի նշվում, թե քանի միավոր և ինչ մակնիշի ինքնաթիռներ է մտադիր ձեռք բերել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստան կատարած այցի ընթացքում հաջողվել է կնքել մի քանի կարևոր առևտրային գործարքներ։ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել էր, որ Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումների ընթացքում չի քննարկել առևտրային մաքսատուրքերի հարցը։

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5