Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր
Առաջիկայում Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների և պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:Կողմերը համաձայնության են եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:
«Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում, պարոն նահանգապետ, Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում«,- հանդիպմանը ընդգծել է Տարոն Մարգարյանը: