Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար կանդրադառնա բրիտանական ընկերությունների 80%-ի վրա
26/05/2026 11:33
Կիսվել

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար կանդրադառնա բրիտանական ընկերությունների 80%-ի վրա

Ինչպես հայտնում է «The Times» թերթը՝ հղում անելով Բրիտանական առևտրի պալատների ասոցիացիայի զեկույցին, Միացյալ Թագավորության ընկերությունների մեծամասնությունը կամ արդեն զգում է Իրանի շուրջ հակամարտության բացասական հետևանքները, կամ սպասում է դրանց մոտ ապագայում։

Նշվում է, որ նման տրամադրություններ արձանագրվել են հարցմանը մասնակցած 800 ընկերություններից 80%-ի ղեկավարության շրջանում։ Ավելի քան 55% ընկերություններ նշել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքներն Իրանի դեմ արդեն ազդել են իրենց գործունեության վրա, ևս 25%-ը կանխատեսում է նման բացասական ազդեցություն ապագայում։ Հոդվածում ընդգծվում է, որ ամենահոռետեսական տրամադրությունները նկատվում են արտադրական ոլորտում։ Այս ճյուղի ձեռնարկությունների 68%-ն արդեն զգացել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները, ևս 23%-ը սպասում է դրանց մոտ ժամանակում։ Ընկերությունները հայտարարել են հնարավոր ցնցումների նախապատրաստվելու մասին, այդ թվում՝ էներգակիրների գների աճի, մատակարարման շղթաների խափանումների և նյութերի թանկացման ֆոնին։

«Նույնիսկ եթե ներկայիս հրադադարը շուտով նշանավորի հակամարտության ավարտը, դրա տնտեսական հետևանքները կզգացվեն դեռ երկար ամիսներ։ Աշխարհաքաղաքական դրությունը ցնցվել է, և այստեղ արագ լուծում չկա»,- պարբերականը մեջբերում է Բրիտանական առևտրի պալատների ասոցիացիայի առևտրային քաղաքականության բաժնի ղեկավար Ուիլյամ Բեյնի խոսքերը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ անցկացրին Իսլամաբադում, սակայն չկարողացան համաձայնության հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Մայիսի 19-ին նա նշեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը՝ հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը։ Մայիսի 23-ին ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է, սակայն հաջորդ օրը պարզաբանեց, որ կողմերը դեռ վերջնական պայմանավորվածության չեն հասել որոշ հարցերի շուրջ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04