Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3649.50+0.00 COPPER - 13667.50+0.00
LME:  NICKEL - 18913.00+0.00 TIN - 54174.00+0.00
LME:  LEAD - 2011.50+0.00 ZINC - 3543.00+0.00
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64996.09-0.25 TOPIX - 3938.46-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25599.45-0.03 SSEC - 4145.37-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
26/05/2026  CBA:  USD - 367.74-0.27 GBP - 495.86-0.59
26/05/2026  CBA:  EURO - 428.09-0.35
26/05/2026  CBA:  GOLD - 53277-39 SILVER - 896.66-0.66
Ասիայում անոմալ շոգը սպառնում է հեղուկացված բնական գազի պակասով և գների աճով
27/05/2026 11:12
Կիսվել

Ասիայում անոմալ շոգը սպառնում է հեղուկացված բնական գազի պակասով և գների աճով

Թրեյդերների ուշադրությունը կենտրոնացած է երկու հիմնական գործոնի՝ Չինաստանի պահանջարկի և եղանակային պայմանների քմահաճույքների վրա։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։ Օդերևութաբանները խոստանում են շոգ ամառ, որը կտրուկ կավելացնի ծանրաբեռնվածությունը էներգահամակարգերի վրա՝ ոլորտի համար ամենալարված ժամանակահատվածում։

Կանխատեսումների համաձայն՝ ամբողջ Ասիայում սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան։ Բնական Էլ-Նինյո երևույթը կարող է էլ ավելի սրել իրավիճակը։ Դա կհանգեցնի օդորակիչների զանգվածային օգտագործման և էլեկտրացանցերի գերբեռնվածության՝ էներգակիրների՝ առանց այն էլ բարձր գների ֆոնին։ Հիմնական վտանգն այն է, որ ծայրահեղ շոգը կարող է առաջացնել պահանջարկի կտրուկ աճ Չինաստանում՝ հեղուկացված բնական գազի աշխարհի խոշորագույն ներմուծողում։

Մերձավոր Արևելքում հակամարտությունը կաթվածահար է արել համաշխարհային հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը։ Սակայն մինչ այժմ դա չի հանգեցրել գների այնպիսի կտրուկ թռիչքների, ինչպիսիք եղել էին նախորդ էներգետիկ ճգնաժամերի ժամանակ։ Փորձագետները դա բացատրում են «մեղմ միջսեզոնային շրջանի» առկայությամբ․ ջեռուցման պահանջարկն արդեն նվազել է, իսկ հովացման պահանջարկը դեռ ամբողջությամբ չի աճել։ Իր դերն է խաղացել նաև Չինաստանի ներմուծումների ժամանակավոր նվազումը մարտ և ապրիլ ամիսներին։

Սակայն իրավիճակը փոխվում է։ Չինաստանի գնումները սկսում են վերականգնվել, ինչը սպառնում է սրել գլոբալ պայքարը ռեսուրսների համար։ Դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Եվրոպային անհրաժեշտ է համալրել գազի պահեստարանների պաշարները՝ հաջորդ ձմռանը նախապատրաստվելու համար։

26/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.74
-0.27
Եվրո (EUR)
428.09
-0.35
Ռուբլի (RUR)
5.1189
-0.0145
Լարի (GEL)
137.74
-0.05
53277
-39
Արծաթ
896.66
-0.66