Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին
27/05/2026 16:55
Կիսվել

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին

ԱՄՆ-ի առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները, իր կարծիքով, Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան մյուս երկրներից մատակարարումների դեպքում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է մայիսի 26-ին Վաշինգտոնում Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։

«Ինչպես ես եմ կարծում, Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը միջին հաշվով միշտ ավելի բարձր կլինեն», – ասել է Գրիրը։

Նա նշել է, որ ամերիկյան կողմը ՉԺՀ-ն դիտարկում է որպես «ամենալուրջ խնդիրներից մի քանիսի աղբյուր», որոնք, ըստ պնդումների, կապված են Չինաստանում «արտադրական հզորությունների ավելցուկի» և ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հետ։ Գրիրը հավելել է, որ Վաշինգտոնը կարող է լրացուցիչ սակագներ սահմանել չինական ապրանքների նկատմամբ՝ «կախված տարբեր հետաքննությունների արդյունքներից»։

Միաժամանակ Գրիրը շեշտել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հիմնականում հրաժարվել է չինական իշխանություններից տնտեսական մոդելի փոփոխություն ակնկալելու փորձերից:

«Մենք պարզապես հաշտվել ենք այն փաստի հետ, որ չեն լինելու հսկայական, համապարփակ բարեփոխումներ չինական քաղաքական համակարգում՝ ներառյալ դրա տնտեսական բաղադրիչները: Սակայն մենք կարող ենք ապահովել առևտրի որոշակի կարգավորում», – պարզաբանել է նա։

Խոսելով այլ երկրների հետ Վաշինգտոնի առևտրային քաղաքականության մասին՝ Գրիրը նաև նշել է, որ այն երկրների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի հետ առևտրում ունեն հսկայական դրական հաշվեկշիռ, որպես կանոն, կգործեն ավելի բարձր մաքսատուրքեր՝ տարբեր առևտրային պրակտիկաների պատճառով, որոնք նպաստել են այդ պրոֆիցիտի ձևավորմանը։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33