Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Եվրախորհրդարանից հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին
02/06/2026 16:57
Կիսվել

Եվրախորհրդարանից հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին

Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը երրորդ փորձից հետո հավանություն է տվել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրին։

Փաստաթուղթը նախատեսում է եվրոպական մաքսատուրքերի վերացում ամերիկյան արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև ամրագրում է Վաշինգտոնի իրավունքը՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա կիրառելու մինչև 15% առևտրային մաքսատուրքեր։

Եվրախորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համապատասխան քվեարկությունը տեղի է ունեցել մասնագիտացված հանձնաժողովում։

«Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը քվեարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի օգտին»,- նշվում է հայտարարության մեջ։

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԵՄ-ն պարտավորվել է մինչև 2028 թվականի վերջը ԱՄՆ-ից գնել 750 միլիարդ դոլարի էներգակիր։

Փաստաթղթի վերջնական հաստատումը նախատեսված է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը կանցկացվի հունիսի 15-18-ը։

Ավելի վաղ այս համաձայնագրի հաստատումը, որը 2025 թվականի ամռանը ստորագրել էին Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Դոնալդ Թրամփը, երկու անգամ հետաձգվել էր։

Առաջին հետաձգումը կապված էր Գրենլանդիաի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ 2026 թվականի սկզբին Թրամփը պահանջել էր, որ ԵՄ-ն ԱՄՆ-ին փոխանցի կղզին, որը գտնվում է Դանիայի ինքնիշխանության ներքո։

Երկրորդ անգամ քննարկումը հետաձգվել էր այն բանից հետո, երբ Թրամփը 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին սպառնացել էր եվրոպական ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել։

Նշվում է, որ Վաշինգտոնը պնդում է, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի ոչ ուշ, քան հուլիսի 4-ը՝ այն օրը, երբ ԱՄՆ-ը կնշի իր անկախության 250-ամյակը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85