Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50+0.00
EUR BUY - 425.00-1.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
ԵԱՏՄ արտահանումը առաջին եռամսյակում էներգակիրների հաշվին աճել է 1%-ով
03/06/2026 15:57
Կիսվել

ԵԱՏՄ արտահանումը առաջին եռամսյակում էներգակիրների հաշվին աճել է 1%-ով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները 2026 թվականի առաջին եռամսյակում արտահանման ծավալն ավելացրել են 1%-ով՝ էներգակիրների մատակարարումների աճի շնորհիվ։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 4,5%-ով, այդ թվում՝ ներմուծողների համար բարենպաստ փոխարժեքի ֆոնին։ Այս մասին  հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

«Առաջին եռամսյակում մենք դրական դինամիկա ենք արձանագրում. արտահանումն աճել է մոտ 1%-ով, իսկ ներմուծումն ավելի զգալի է ավելացել՝ 4,5%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Արտահանման մասով, իհարկե, մերձավորարևելյան ճգնաժամը իր դերն է խաղացել. բարձրացել են մեր ավանդական արտահանվող ապրանքների, մասնավորապես՝ էներգակիրների համաշխարհային գները, և դա որոշակի դրական ազդեցություն է ունեցել ցուցանիշների վրա։ Վստահաբար կարելի է ասել, որ եթե այդ իրավիճակը չլիներ, մենք հազիվ թե մեր արտահանման մեջ դրական միտում տեսնեինք», — ասել է նա։

ՍՍլեպնյովի խոսքով՝ արտահանման վրա շարունակում են բացասաբար ազդել ինչպես գործող սահմանափակումները, այնպես էլ բարձր առանցքային տոկոսադրույքն ու ամուր ռուբլին։ Նույն գործոնները բարենպաստ ազդեցություն են ունենում ներմուծման վրա.

«Մենք տեսնում ենք, որ այն խթանող ազդեցություն է ստանում ամուր ռուբլուց։ Մենք այժմ մշտադիտարկում ենք իրավիճակը և տեսնում ենք զգալի թվով ապրանքային դիրքեր, որոնց մասով ներմուծումն էապես ավելանում է»։

Մերձավոր Արևելքում հակամարտության ևս մեկ հետևանք, բացի ավանդական արտահանվող ապրանքների մատակարարումների նկատմամբ պահանջարկի աճից, եղել է ներմայրցամաքային եվրասիական լոգիստիկ երթուղիների պահանջարկի բարձրացումը։

«Խոսքը և՛ ռուսական երթուղիների, և՛ Միջին միջանցքի, և՛ հարավային երթուղիների, նույնիսկ Հյուսիսային ծովային ճանապարհի մասին է։ Այդ ուղղություններով հոսքն առանց այդ էլ աճում էր, իսկ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն այն ավելի է ուժեղացրել։ Որոշ տվյալներով՝ կոնտեյներային հոսքը 2026 թվականի առաջին եռամսյակում աճել է գրեթե մեկ երրորդով։ Մի կողմից՝ դա դրական է, սակայն մյուս կողմից շուկան մատնանշում է բեռնարկղերի պակասը, փոխադրման սակագների աճը և արևելքից արևմուտք ու արևմուտքից արևելք փոխադրումների միջև առաջացած անհավասարակշռությունները։», — հայտարարել է Սլեպնյովը։

Նա վստահություն է հայտնել, որ ներմայրցամաքային փոխադրումներին առնչվող նախագծերի նկատմամբ շուկայի մասնակիցների հետաքրքրությունը կպահպանվի նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորումից հետո՝ պայմանավորված մատակարարումների դիվերսիֆիկացման արդեն ձևավորված պահանջարկով։

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1