ՏՄՊՊՀ-ն կքննարկի գովազդային շուկայում առկա անբարեխիղճ դրսևորումները
Նոյեմբերի 29-ին, ժամը 11-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ:
Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ այս դաշտում ևս դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ: Տասնյակ գովազդներ վարկաբեկում են մրցակից ընկերություններին, կամ դրանց միջոցով հանրությանը ներկայացվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
Նիստում ընդգրկված է ինչպես անբարեխիղճ գովազդատուների, այնպես էլ «Իդեալ Գազ» և «Բոնիլատ» ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը: