Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Կայացել է Երևան-Մոսկվա գործարար համաժողով
28/11/2013 16:03
Կիսվել

Կայացել է Երևան-Մոսկվա գործարար համաժողով

Մոսկվայում կազմակերպվել է Երևան-Մոսկվա գործարար համաժողով:

Համաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

Համաժողովի շրջանակում ներկայացվել են երկու մայրաքաղաքների զարգացման հիմնական ուղղություններն ու քննարկվել Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման  հնարավորությունները:

Քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ և համաժողովի մոդերատոր Արմեն Հարությունյանն իր ելույթում ընդգծել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված հարաբերությունները երկու մայրաքաղաքների քաղաքապետերի կողմից ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության նոր պայմանագրով կստանան նոր որակ, ինչն անշուշտ, կնպաստի առևտրատնտեսական ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի ակտիվացմանը: Ներկայացնելով Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու որոշ առաջարկներ՝ Արմեն Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը հեռանկարային կարող է լինել գործարար կապերի էլ ավելի ակտիվացման և ընդլայնման տեսանկյունից:

Մոսկվայի առևտրատնտեսական պալատի փոխնախագահ Սուրեն Վարդանյանն իր հերթին կարևորել է Երևանի հետ գործարար կապերի խորացումն ու  համատեղ նոր ծրագրերի իրագործումը:

Գործարար համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև Երևանի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու քննարկվել Երևան-Մոսկվա զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համաժողովի արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել մանրամասն քննարկելու ծրագրային կոնկրետ առաջարկներ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6