Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Վերլուծաբանները տարակարծիք են նավթի գների հարցում Հորմուզի բացումից հետո
09/06/2026 13:21
Կիսվել

Վերլուծաբանները տարակարծիք են նավթի գների հարցում Հորմուզի բացումից հետո

Չինաստանի կողմից հում նավթի ներմուծման կտրուկ կրճատումը թույլ է տվել զսպել նավթի գների ավելի զգալի աճը ամերիկա-իրանական պատերազմի մեկնարկից ի վեր։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ շուկայի հավասարակշռության աստիճանական վերականգնման ֆոնին գների հետագա բարձրացումը կարող է անխուսափելի լինել, հայտնում է CNBC-ն։ Չնայած փետրվարի 28-ից հում նավթի համաշխարհային մատակարարումները կրճատվել են 14%-ով, մեկ բարելի դիմաց 200 դոլարի հասնելու մտավախությունները չեն իրականացել։

Շուկայի մասնակիցների գնահատմամբ՝ Չինաստանը դարձել է էներգետիկ շուկաների հիմնական «անվտանգության փականը»։ Պեկինը նավթի ներմուծումը փետրվարին օրական 11,7 մլն բարելից մայիսի վերջի դրությամբ կրճատել է մինչև 9 մլն բարելից մի փոքր պակաս, ինչն օգնեց մեղմել Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած շոկը։

J.P. Morgan-ի վերլուծաբանները նշում են, որ Չինաստանի ներմուծման կրճատումը կազմել է նավթի համաշխարհային գնումների ընդհանուր անկման մոտ 74%-ը։ Նրանց կարծիքով՝ հենց այս «անհամաչափ» մեծ ճշգրտումն է թույլ տվել, որ հակամարտության մեկնարկից չորս ամիս անց գները մնան համեմատաբար կայուն։

Societe Generale-ը, սակայն, զգուշացնում է, որ երկարաժամկետ հեռանկարում շուկան կարող է պահանջել նավթի ավելի բարձր գներ՝ համաշխարհային պաշարների նվազման և ռազմավարական պահուստների համալրման անհրաժեշտության պատճառով։ SocGen-ի հաշվարկներով՝ նավթի համաշխարհային առաջարկի 14% կրճատումը գները բարձրացրել է մոտ 30%-ով, մինչդեռ 1973 թվականի ՕՊԵԿ-ի նավթային էմբարգոն, որը կրճատել էր մատակարարումների մոտ 7%-ը, գները բարձրացրել էր շուրջ 134%-ով։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ ռազմավարական պաշարների օգտագործումը, Վաշինգտոնից հնչող հուսադրող ազդակները, ինչպես նաև Բրազիլիայում և Վենեսուելայում արդյունահանման աճը մասամբ փոխհատուցել են Հորմուզի նեղուցի խափանումների ազդեցությունը։ Միաժամանակ Չինաստանի ներմուծման գրեթե 3 մլն բարելով օրական կրճատումը և նավթավերամշակման ծավալների նվազումը դարձել են շուկաների վերահավասարակշռման առանցքային գործոններ։

Լարվածությունը կրկին աճել է այն բանից հետո, երբ Իսրայելն ու Իրանը փոխանակվել են հրթիռային հարվածներով՝ ապրիլյան հրադադարից ի վեր առաջին ուղիղ փոխադարձ հարվածների շրջանակում։ Դրա հետևանքով Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 4,9%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,67 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate նավթը նույնքան աճով հասել է 94,93 դոլարի։

Վերլուծաբանները տարբեր գնահատականներ են տալիս հետագա ընթացքի վերաբերյալ։ J.P. Morgan-ը կարծում է, որ հունիսին Հորմուզի նեղուցի բացումը Brent-ի գինը կպահի մոտ 100 դոլարի մակարդակում մինչև 2026 թվականի վերջը, մինչդեռ Fitch-ը կանխատեսում է, որ հուլիսի վերջին նեղուցի բացումը կարող է սեպտեմբերից Brent-ի միջին գինը իջեցնել մինչև 70 դոլար։ SocGen-ը, հակառակը, պնդում է, որ ռազմավարական պաշարների համալրման և նոր արդյունահանման համար անհրաժեշտ բարձր եկամտաբերության պատճառով նավթի երկարաժամկետ գինը, հավանաբար, ավելի բարձր կլինի, քան այժմ ենթադրում է ֆորվարդային պայմանագրերի կորագիծը։

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16