Տնտեսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՌԴ-ում տնտեսական ակտիվությունն ապրիլ-մայիսին աճել է, իսկ Կենտրոնական բանկը երկրորդ եռամսյակում սպասում է ՀՆԱ-ի աճ
10/06/2026 17:54
Կիսվել

ՌԴ-ում տնտեսական ակտիվությունն ապրիլ-մայիսին աճել է, իսկ Կենտրոնական բանկը երկրորդ եռամսյակում սպասում է ՀՆԱ-ի աճ

Ռուսաստանում ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական ակտիվությունը բարելավվել է առաջին եռամսյակի համեմատ, իսկ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպերը կլինեն դրական։ Այս մասին նշվում է «Ինչի մասին են խոսում միտումները» տեղեկագրում, որը պատրաստել է Ռուսաստանի բանկի հետազոտությունների և կանխատեսումների վարչությունը։

«Ռուսաստանի բանկի կողմից իրականացվող ձեռնարկությունների հարցումների, ինչպես նաև մի շարք այլ հարցումային ցուցանիշների արդյունքների համաձայն՝ ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական դինամիկան բարելավվել է առաջին եռամսյակի համեմատ։ Տնտեսական ակտիվության մակարդակն աճել է, ինչը թույլ է տալիս ակնկալել ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերի արագացում երկրորդ եռամսյակում», – նշվում է զեկույցում։

Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի տնտեսությունում ապրիլ-մայիս ամիսներին իրավիճակն ընդհանուր առմամբ զարգացել է 2026 թվականի համար՝ Ռուսաստանի բանկի կանխատեսմանը համապատասխան, ըստ որի՝ ՀՆԱ-ն կաճի 0.5-1.5%-ով։

Զեկույցում ասվում է, որ առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված ՀՆԱ-ի փոքր անկումը (տարեկան կտրվածքով՝ -0.2%) երկրորդ եռամսյակում կփոխարինվի աճով, այդ թվում՝ աշխատանքային օրերի ավելի մեծ քանակի շնորհիվ։

Ինչպես նշվում է, 2026 թվականի առաջին եռամսյակում եղել է երեք աշխատանքային օրով պակաս, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Երկրորդ եռամսյակում իրավիճակը հակառակն է․ 2026 թվականին աշխատանքային օրերի թիվը երեքով ավելի է, քան 2025 թվականին։

Միաժամանակ ՌԴ Կենտրոնական բանկը մատնանշում է, որ տնտեսության տարբեր ճյուղերում շարունակում է պահպանվել զգալի անհամաչափություն։

Աճի լրացուցիչ խթան են ստացել բազմաթիվ արտահանող ճյուղեր՝ գների բարձրացման շնորհիվ, ներմուծող ընկերությունները՝ ռուբլու ամրապնդման հետևանքով, ինչպես նաև պետական պատվերներով աշխատող ոլորտները՝ բյուջետային ֆինանսավորման և կանխավճարների բարձր մակարդակի պահպանման պատճառով։

Սպառողական պահանջարկի աճին զուգահեռ շարունակում է ընդլայնվել նաև սպառողական հատվածը։ Միևնույն ժամանակ ներդրումային հատվածի և պետական պատվերների հետ չկապված վերամշակող արդյունաբերության ճյուղերը շարունակում են ցուցադրել թույլ դինամիկա, որի վրա ազդեցություն են ունենում նաև չնախատեսված վերանորոգման աշխատանքները։

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45