Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Առաջարկվում է կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի վերաբերյալ կազմակերպել հանրաքվե
03/12/2013 09:55
Կիսվել

Առաջարկվում է կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի վերաբերյալ կազմակերպել հանրաքվե

Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Ազգային ժողովի պատգամավորները քննարկել են Արծվիկ Մինասյանի հեղինակած՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ հայտարարությունը, ըստ էության, խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունն է: Նա պատգամավորների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանում ընդունված բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է իր ռիսկերով՝ կապված  ֆինանսական և աշխատանքային շուկաների, ժողովրդագրական վիճակի, մասնագիտական կարողությունների, վարձատրության համակարգի, կորպորատիվ կառավարման համակարգի,  կենսամակարդակի, տնտեսության մրցակցային վիճակի հետ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվի առնելով, որ հանրության մի ստվար հատված պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անվստահություն ունի, պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկմանը պետք է նախորդեր աշխատավարձերի անընդհատ աճը, մինչդեռ տնտեսությունում աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու միայն 2014 թվականի երկրորդ կեսին, պետք է առաջարկել ՀՀ կառավարությանը և կենտրոնական բանկին Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը առնվազն մինչև 2015 թվականը հետաձգելու հարցը և ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների  մշակման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, այն սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքներ, այնուհետև առաջարկել կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի վերաբերյալ նախաձեռնել հանրաքվե:

Հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Աղվան Վարդանյանը: Նա կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը անընդունելի է համարել: Նրա տեղեկացմամբ՝ աշխարհի շատ երկրներում եթե ներդրվել է այդ համակարգը, ապա ընդունվել են տարբեր ելակետեր՝ հաշվի առնելով երկրի զարգացման վիճակն ու հեռանկարները և մշակելով վճարային միջոցների ապահովագրման տարբեր մեխանիզմներ: Նրա գնահատմամբ՝ մեր երկիրը պատրաստ չէ այս համակարգը ներդնելուն՝ ունենալով ռիսկային մի շարք պայմաններ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատել է, որ  առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումները գուցեև տեսական առումով հասկանալի կարող են լինել, եթե վերանանք իրականությունից: Ըստ բանախոսի`  Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու  ժողովրդի անվստահության մակարդակն այնպիսին են, որ անհնար են դարձնում այդ ռեֆորմի իրականացումը:

Պատգամավորն իր ընդհատված ելույթը կշարունակի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69