Չինաստանում գործազրկության մակարդակը հունվար-մայիս ամիսներին կազմել է 5.2%
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Չինաստանում գրանցված գործազրկության միջին մակարդակը կազմել է 5.2%:
«Հունվար-մայիս ամիսներին քաղաքներում և քաղաքատիպ բնակավայրերում գրանցված գործազրկության միջին մակարդակը կազմել է 5.2%»,- նշվում է երկրի ազգային վիճակագրական բյուրոյի զեկույցում։
Միաժամանակ, միայն մայիս ամսվա տվյալներով, գործազրկության մակարդակը Չինաստանում կազմել է 5.1%։
Վիճակագրական ծառայությունը նաև հայտնել է, որ երկրում միջին աշխատանքային շաբաթը կազմել է 48.2 ժամ։
2025 թվականի արդյունքներով Չինաստանում գործազրկության մակարդակը նույնպես կազմել էր 5.2%, ինչն ավելի լավ արդյունք էր, քան կանխատեսված 5.5%-ը։
Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին գործազրկության մակարդակը Չինաստանում ակնկալվում է պահպանել մոտ 5.5% մակարդակում։
