Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ամփոփվել են դեղերի շրջանառության ոլորտում մեկնարկած բարեփոխումների արդյունքները
04/12/2013 10:45
Կիսվել

Ամփոփվել են դեղերի շրջանառության ոլորտում մեկնարկած բարեփոխումների արդյունքները

ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ըստ նախարարության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության՝ դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար քայլ է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակումը, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Օրենքի ընդունման նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելն է, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորությունների սահմանումը:

Միևնույն ժամանակ, ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և կիրառելու է պատասխանատվության միջոցներ առողջապահության, այդ թվում` դեղերի շրջանառության ոլորտում:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Հիմնական դեղերի նոր ցանկը:

Պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։

Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կենտրոնացված և ապակենտրոնացված կարգով դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի չափորոշիչներ հաստատելու մասին» որոշումը, ինչը կանոնակարգում է դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի կազմման կարգը:

2013թ.-ին իրականացվել է վերջին տասնամյակների ընթացքում կուտակված շուրջ 30 տոննա ժամկետանց դեղերի ոչնչացումը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դեղերի շրջանառության ոլորտում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պարբերաբար կատարել է հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գների ուսումնասիրություններ` ըստ ներկրող կազմակերպությունների: Այնուհետև մշտադիտարկման արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողով։

Ըստ ներկայացված տվյալների՝ ձեռբերումներ են արձանագրվել պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացում։ ՀՀ կառավարության կողմից տրված լիազորության շնորհիվ առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ինսուլինի գնումը կատարել անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ից` կնքելով 5 տարվա պայմանագիր։ Միայն 2014 և 2013 թվականների գների համեմատությամբ արդյունքում խնայվում է շուրջ 600 մլն դրամ։

Խնայողություններ են եղել նաև այլ դեղերի գնման արդյունքում։ Բոլոր այդ գումարները կուղղվեն կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի լրացուցիչ անհրաժեշտ քանակների, ինչպես նաև նոր անուն դեղերի ձեռքբերման նպատակով։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98