Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՊԵԿ. Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
23/06/2026 13:41
Կիսվել

ՊԵԿ. Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանի համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Պահանջը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին․

  • օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),
  • մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),
  • հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012),
  • ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),
  • փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։

Նշենք, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։

ՊԵԿ-ը հորդորում է ներմուծողներին` նախապես ճշտել իրենց ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջները, ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։

Փորձագիտական լաբորատորիաների, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ armnab.am։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88