Եվրոպական խոշոր բանկերը կվճարեն խոշոր տուգանք
Եվրոպական վերահսկող մարմինները հայտարարել են տոկոսադրույքներով կեղծարարություն իրականացնելու համար խոշոր բանկերի խմբի նկատմամբ Եվրամիության պատմության մեջ ամենախոշոր տուգանքի կիրառման մասին:
Բանկերը մեդաղրվել են, մասնավորապես, LIBOR, EURIBOR և TIBOR տոկոսադրույքների մասով փոխադարձ համաձայնության գալու և մանիպուլյացիա իրականացնելու մեջ:
Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 1,7 մլրդ եվրո:
Տուգանքը կիրառվել է այնպիսի բանկերի նկատմամբ, ինչպիսիք են Deutsche Bank-ը, Societe Generale-ը, Royal Bank of Scotland-ը և այլն: