Դոնալդ Թրամփը մեղադրել է նավթային ընկերություններին ԱՄՆ-ում բենզինի գները բարձր պահելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել երկրում բենզինի գների ոչ բավարար արագությամբ նվազման կապակցությամբ՝ նավթի գների կտրուկ էժանացման ֆոնին։
Իր Truth Social սոցիալական ցանցում նա հայտարարել է, որ նավթային ընկերությունները «թալանում են» սպառողներին։
«Խոշոր նավթային ընկերությունները բենզինի գները չեն իջեցնում այն չափով, որքան կտրուկ ընկել են նավթի գները։ Այդ գները քարի պես ընկնում են։ Ես հանձնարարել եմ Արդարադատության նախարարությանը անհապաղ սկսել հետաքննություն», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի խոսքով՝ վառելիքի արժեքը պետք է նվազի զգալիորեն ավելի արագ, քան դա տեղի է ունենում ներկայում։
