
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի միջուկային ոլորտի կարգավորմանը
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ծրագրի հիմնական նպատակներից է ՄԿՀՄ-ի, վերջինիս տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը:
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքով հավելյալ արևմտյան մեթոդաբանություն և գործելակերպ կներմուծվի նախանշված բնագավառները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 1 մլն եվրո, իրականացման ժամկետը` 96 ամիս: