Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ֆրանսիական կողմը կշարունակի աջակցել Երևանի ջրամատակարարման համակարգի արդիականացմանը
06/12/2013 10:17
Կիսվել

Ֆրանսիական կողմը կշարունակի աջակցել Երևանի ջրամատակարարման համակարգի արդիականացմանը

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Հնադիպմանը, որին մասնակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  նորանշանակ ղեկավար Էրվե Սարնելին, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով ֆրանսիական քաղաքների և ընկերությունների հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցության ծրագրերն, ընդգծել է, որ երկուստեք հաջողված փոխգործակցության արդյունքում այսօր Երևանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Պետք է հետևողականորեն շարունակենք մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները, որպեսզի կարողանանք ապահովել անխափան և որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Դեսպան Անրի Ռենոն նախ կարևորել է ֆրանսիական քաղաքների հետ փոխգործակցության ընդլայմանն ուղղված Երևանի քաղաքապետի ակտիվ գործունեությունը, ապա ընդգծել, որ անցնող տարին իսկապես հաջողված ու հագեցած էր նաև փոխայցելությունների առումով:

Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  նորանշանակ ղեկավարն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի այսուհետ ևս համագործակցությունը լինի հաջողված ու արդյունավետ. «Երևանի քաղաքապետարանն  իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, և մենք մեծ պատրաստակամությամբ կշարունակենք համատեղ փոխգործակցությունը«. – ընդգծել է Էրվե Սարնելին:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի  Հանրապետության  կառավարության  աջակցությամբ իրականացվող Երևանի  ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր:

Ըստ այդմ, կիրականացվեն «Աէրացիա» կայանի  վերակառուցման նախագծում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման, ջրամիացումների առանձնացման և մայր ջրատարների վերակառուցման նախագծման և շինարարական աշխատանքներ: Կիրականացվի նաև ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի նախագծում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98