Հունվար-հոկտեմբերին իրականացվել է 1077,0 մլրդ դրամի մանրածախ առևտուր
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում մանրածախ առևտրի համախառն ծավալը կազմել է 1077,0 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1.6%-ով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մանրածախ առևտրի 69.6%-ը բաժին է ընկել խանութներին, 6.2%-ը՝ սպառողական ապրանքների շուկաներին, 1.4%-ը՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին, 2.5%-ը՝ կրպակներին, 20.3%-ը՝ առևտրի այլ օբյեկտներին, մասնավորապես, շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերին:
Նշենք նաև, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին մանրածախ առևտուրը կազմել է հանրապետությունում իրականացված առևտրի համախառն շրջանառության 61.3%-ը: