Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը մոտեցել է եվրոգոտու տեմպերին
01/07/2026 14:36
Կիսվել

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը մոտեցել է եվրոգոտու տեմպերին

Մեծ Բրիտանիայի տնտեսությունն այսօր մոտ 6%-ով փոքր է, քան կլիներ, եթե երկիրը մնար Եվրոպական միությունում, նշվում է Goldman Sachs-ի՝ Brexit-ի հանրաքվեի 10-ամյակին նվիրված վերլուծական զեկույցում։ Սա ավելի բարձր գնահատական է, քան բանկի երկու տարի առաջ ներկայացված 5%-ը։

Գնահատման համար Goldman Sachs-ը կիրառել է «Doppelgänger» մեթոդը, որի միջոցով ստեղծվում է Մեծ Բրիտանիայի տնտեսության սինթետիկ մոդել՝ հիմնված համադրելի երկրների տնտեսական ցուցանիշների կշռված համակցության վրա, և հաշվարկվում է Brexit-ի ազդեցությամբ առաջացած տարբերությունը։

Մինչև 2016 թվականի հանրաքվեն Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի տեմպերը մոտ էին ԱՄՆ-ի ցուցանիշներին, սակայն դրանից հետո դրանք ավելի շատ նմանվել են եվրոգոտու համեմատաբար դանդաղ աճին։ Goldman Sachs-ի տարբեր մոդելների համաձայն՝ արտադրության ծավալը 4-8%-ով հետ է մնում այն մակարդակից, որին կհասներ Brexit-ի բացակայության դեպքում։ Նույնիսկ ամենապահպանողական գնահատականներով այդ բացը կազմում է առնվազն 4%։

Այս եզրակացությունները համահունչ են նաև ակադեմիական այլ հետազոտություններին, որոնք միջինում գնահատում են Brexit-ի տնտեսական ազդեցությունը մոտ 5%, իսկ վերջին էմպիրիկ ուսումնասիրությունները՝ 6-8%։

Goldman Sachs-ը առանձնացնում է երեք հիմնական գործոն, որոնց միջոցով Brexit-ը բացասաբար է ազդել տնտեսության վրա։

Առաջինը՝ առևտուրը։ Ապրանքների առևտրի ծավալները գնահատվում են 10-15%-ով ցածր, քան կլինեին, եթե աճեին G7-ի մյուս տնտեսություններին համընթաց։ Ծառայությունների առևտուրը նույնպես տուժել է, թեև սկզբնական շրջանում ավելի դիմացկուն էր։ Առևտրային ակտիվության նվազումը, ըստ բանկի, ՀՆԱ-ն կրճատել է մոտ 2-4%-ով՝ արտադրողականության թուլացման հետևանքով։

Երկրորդը՝ բիզնես ներդրումները։ Հանրաքվեից հետո դրանք գրեթե դադարել են աճել և շարունակում են մոտ 10%-ով զիջել համադրելի երկրների մակարդակին։ Ընկերությունների հարցումները Brexit-ի շուրջ անորոշությունը շարունակում են նշել որպես ներդրումային ակտիվությունը սահմանափակող հիմնական գործոններից մեկը։ Goldman Sachs-ը գնահատում է, որ դրա ազդեցությունը տնտեսության վրա գերազանցում է 2%-ը։

Երրորդ գործոնը աշխատաշուկան է։ Եթե մինչ Brexit-ը ԵՄ երկրներից զուտ ներգաղթը տարեկան գերազանցում էր 300 հազար մարդը, ապա հետագայում այն վերածվել է արտահոսքի։ Թեև համավարակից հետո ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից ներգաղթը զգալիորեն աճել է, այդ փոփոխությունը նպաստել է աշխատուժի պակասի խորացմանը այն ոլորտներում, որոնք ավանդաբար հիմնվում էին ԵՄ աշխատողների վրա։

Միևնույն ժամանակ Goldman Sachs-ը նշում է, որ Brexit-ի ամենածանր տնտեսական հետևանքները, հավանաբար, արդեն անցյալում են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ աճի վրա հիմնական բացասական ազդեցությունը կենտրոնացած է եղել առաջին տարիներին, իսկ ապրանքների առևտրի հետ կապված կորուստներն արդեն կայունացման նշաններ են ցույց տալիս։

Փոխվել է նաև հասարակական տրամադրությունը. այժմ բրիտանացիների 52%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը, իսկ կառավարությունը փորձում է վերականգնել և խորացնել հարաբերությունները Բրյուսելի հետ։

Goldman Sachs-ը կանխատեսում է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսության հիմնարար աճի տեմպը կբարձրանա 2016 թվականից ի վեր գրանցված 1.2%-ից մինչև 1.5% առաջիկա տարիներին։ Եթե Լոնդոնին հաջողվի ավելի սերտ տնտեսական համագործակցություն հաստատել ԵՄ-ի հետ՝ օրինակ, Միասնական շուկայի (Single Market) կամ Մաքսային միության (Customs Union) հետ ավելի խոր ինտեգրման միջոցով, ապա տնտեսական աճը կարող է արագանալ մինչև 1.7%։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45