Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Իրանը շտապում է հնարավորինս շատ նավթ արտահանել
03/07/2026 16:17
Կիսվել

Իրանը շտապում է հնարավորինս շատ նավթ արտահանել

Իրանը կտրուկ ավելացրել է հում նավթի արտահանումը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն 60-օրյա բանակցային գործընթացի շրջանակում ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցները և դադարեցրել ծովային շրջափակումը։ Այս մասին հայտնում է OilPrice.com-ը։

Հոդվածի համաձայն՝ հունիսի կեսերից Թեհրանը արտահանել է ավելի քան 40–50 մլն բարել նավթ՝ օգտվելով գների աճից, զեղչերի կրճատումից և արտահանման հիմնական երթուղիների վերականգնված հասանելիությունից։ 2026 թվականի հունիսին Իրանի նավթի արտահանումը կազմել է օրական 1.66 մլն բարել, գրում է OilPrice.com-ը։

«Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո իրանական նավթի մատակարարումների ծավալն աճել է ընդամենը 16%-ով, քանի որ նույնիսկ շրջափակման ընթացքում Իրանը շարունակում էր մնալ խոշորագույն մատակարարներից մեկը։ Բացի այդ, նավթի զգալի պաշարներ արդեն գտնվում էին Չաբահար նավահանգստում (Հորմուզի նեղուցից դուրս) և պատրաստ էին առաքման՝ ԱՄՆ-ի ծովային շրջափակման վերացումից անմիջապես հետո», — նշել է Vortexa-ի ծովային ռիսկերի և վերլուծության տնօրեն Քլեր Յունգմանը։

Vortexa-ի գնահատմամբ՝ Իրանի արտահանման վերականգնումը շարունակում է իրականացվել հիմնականում արդեն ձևավորված մատակարարման ուղիներով, որոնք կապված են պատժամիջոցների շրջանցման սխեմաների հետ, ինչպես նաև ոչ թափանցիկ ծովային փոխադրումների մեթոդներով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է իրանական նավթի վաճառքի սահմանափակումները։

OilPrice.com-ի փոխանցմամբ՝ իրանական նավթի հիմնական գնորդը շարունակում է մնալ Չինաստանը։ Հոդվածում նշվում է, որ մյուս հավանական ներմուծողները չեն շտապում գործարքներ կնքել 60-օրյա ժամանակահատվածում՝ մտավախություն ունենալով, որ բանակցությունները կարող են տապալվել, և սահմանափակումների մեղմացումը նախատեսվածից շուտ ավարտվել։ Այդ պատճառով արտահանման ներկայիս կտրուկ աճը կարող է կարճաժամկետ լինել։

Պորտալի տվյալներով՝ իրանական նավթի գինը ներկայումս մոտ 20%-ով բարձր է, քան փոխըմբռնման հուշագրի ստորագրումից առաջ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04