Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Ասիան վերակառուցում է իր էներգետիկ ռազմավարությունները
06/07/2026 11:33
Կիսվել

Ասիան վերակառուցում է իր էներգետիկ ռազմավարությունները

Նավթի և գազի մատակարարումները աստիճանաբար վերադառնում են բնականոն հուն, իսկ գները նվազում են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը կնքեցին միջանկյալ համաձայնագիր։ Այդ պայմանավորվածությունը հնարավորություն տվեց ապաշրջափակել Հորմուզի նեղուցը և մեղմել ճգնաժամի ամենասուր փուլը։ Սակայն, ինչպես գրում է Bloomberg-ը, այս պատմական ցնցման երկարաժամկետ հետևանքները կարող են շատ ավելի խորքային լինել։

Աշխարհի տարբեր երկրների կառավարությունները շտապ վերանայում են իրենց էներգետիկ առաջնահերթությունները։ Այս հարցը հատկապես կարևոր է Ասիայի համար, որը Մերձավոր Արևելքի ածխաջրածինների ամենախոշոր սպառողն է։

Հնդկաստանն արդեն հայտարարել է հում նավթի, հեղուկացված գազի և բնական գազի ռազմավարական պաշարներ ստեղծելու ծրագրերի մասին։ Ինդոնեզիան և Մալայզիան ուսումնասիրում են դիզելային վառելիքում արմավենու յուղի մասնաբաժինը մեծացնելու հնարավորությունը՝ էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու և ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Ճապոնիան մտադիր է արդիականացնել իր նավթավերամշակման գործարանները, որպեսզի դրանք կարողանան վերամշակել ավելի լայն շրջանակի մատակարարներից ստացվող հումքը։ Միաժամանակ, գրեթե բոլոր երկրներում արագացել է անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին։

«Իրանի հետ պատերազմը դարձավ խիստ հիշեցում, որ Ասիան շարունակում է չափազանց խոցելի մնալ էներգետիկ անվտանգության տեսանկյունից», – հայտարարել է Սինգապուրում ING Groep NV-ի հումքային շուկաների ռազմավարության բաժնի ղեկավար Ուորեն Փաթերսոնը։

«Կառավարությունները պետք է կենտրոնանան մատակարարումների դիվերսիֆիկացման, ռազմավարական պաշարների ստեղծման և էներգետիկ անցման արագացման վրա, և, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կվարվեն։ Կայունությունն ապահովվում է ավելի բազմազան էներգետիկ համակարգի միջոցով», – նշել է նա։

Պատերազմի հետևանքները զգաց ամբողջ աշխարհը, սակայն Ասիան էներգակիրների մատակարարումների խափանումների բախվեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը առաջին հարվածները հասցրին Իրանի տարածքին։ Աշխարհագրական դիրքի պատճառով Ասիայի հիմնական մատակարարները Պարսից ծոցի երկրներն են։ Երբ Հորմուզի նեղուցը փակվեց, տարածաշրջանը հայտնվեց չափազանց բարդ իրավիճակում։

Ճգնաժամը մի շարք երկրներում՝ Հնդկաստանից և Պակիստանից մինչև Ավստրալիա, առաջացրեց էներգակիրների պակաս։ Լցակայաններում վառելիքի պաշարները սպառվում էին, ինչը ստիպեց շտապ փնտրել կարճաժամկետ այլընտրանքային մատակարարումներ։ Չինաստանը իրավիճակը համեմատաբար հեշտ հաղթահարեց՝ շնորհիվ իր զգալի ռազմավարական պաշարների և այլընտրանքային էներգիայի զարգացած համակարգի, սակայն նույնիսկ Պեկինը ստիպված եղավ սահմանափակել վառելիքի արտահանումը։

Ճապոնիայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող և Ճապոնիայի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ձյուն Սայտոյի խոսքով՝ պատերազմը հստակ ցույց տվեց, թե որքան մեծ է Ճապոնիայի կախվածությունը Մերձավոր Արևելքից։

«Ճապոնիան ժամանակ շահեց՝ օգտագործելով իր ռազմավարական նավթային պաշարները և համակարգելով գործողությունները մյուս երկրների հետ: Այս համադրությունը, ըստ ամենայնի, բավական արդյունավետ էր։ Սակայն դրա հիմքում ընկած կառուցվածքային ռիսկը ոչ մի տեղ չի անհետացել», – նշել է Սայտոն։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76