Ստեղծվել է աշխարհի ամենախոշոր ավիաընկերությունը
American Airlines ավիաընկերության սեփականատեր հանդիսացող AMR Corp. կորպորացիան և US Airways Group Inc. ընկերությունը հայտարարել են միաձուլման գործընթացի ավարտի մասին: Այսպիսով, ստեղծվել է նոր ավիաընկերություն՝ American Airlines անվամբ, որը դարձել է ամենախոշոր ավիաընկերությունն աշխարհում:
Ներկա դրությամբ նոր ավիաընկերությունն իր տնօրինության տակ ունի 950 ինքնաթիռ:
Սպասվում է, որ ավիաընկերությունն օրական կիրականացնի շուրջ 6,7 հազար չվերթ՝ 330 ուղղությամբ, ավելի քան 50 երկիր:
Ավիաընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 100 հազարը: Շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 11 մլրդ ԱՄՆ դոլարը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերից American Airlines ավիաընկերության սեփականատեր AMR խումբը գտնվում է սնանկ ճանաչվելու եզրին, ինչով և պայմանավորված՝ ձեռնարկվել էր բիզնեսի վերակազմավորման գործընթաց:
2012 թվականի սեպտեմբերին պաշտոնապես մեկնարկել էին American Airlines և US Airways ավիաընկերությունների միաձուլման բանակցությունները: