2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 0․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 310.0 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 0․1%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 2․9 անգամ և կազմել 213,596.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 11․4%-ով և կազմել է 554,237.5 մ3։ Գիպսի արտադրությունը աճել է 45․4%-ով՝ կազմելով 13,454.0 տոննա։
Կրի արտադրությունը աճել է 3․3%-ով և կազմել 18,153.0 տոննա։ Ավազի արտադրությունն նվազել է 18․7%-ով՝ կազմելով 2,353.3 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 77․3%-ով և կազմել 37,675.8 տոննա։
