Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-ապրիլ
09/07/2026 17:48
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-ապրիլ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 3,993 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 2․49%-ով կամ 97․1 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 30․68%-ով կամ 428 մլն դոլարով և կազմել 967․2 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 24․22%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 422․2 մլն դոլար, -3․34% կամ -14․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․58%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 275․7 մլն դոլար, +23․2% կամ +51․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․91%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 219․3 մլն դոլար, +12․72% կամ +24․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․49%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 174․2 մլն դոլար, +38․97% կամ +48․8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․36%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 138․4 մլն դոլար, +17․27% կամ +20․4 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․47%-ը։

ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 135․8 մլն դոլար, +6․84% կամ +8․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․4%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 113․2 մլն դոլար, -3% կամ -3․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․83%-ը։

Իններորդը Ֆրանսիան է՝ 81․9 մլն դոլար, +120․1% կամ +44․7 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 2․05%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 69․6 մլն դոլար, +24․7% կամ +13․8 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․74%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 34․94%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 25․78%-ով և կազմել 1․089 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 28․28%-ով և կազմել 1,022 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 27․26%-ով և կազմել 794․7 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 923․7 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -31․5%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 593․6 մլրդ դոլար՝ -2․6%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 212․3 մլն դոլար՝ +11․2%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 149․2 մլն դոլար է՝ +43․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 150․3 մլն դոլար՝ +43․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 119․5 մլն դոլար՝ +7․6%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 50․7 մլն դոլար՝ +15․8%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 88․3 մլն դոլար՝ +41․2% աճ։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են  42 մլն դոլար՝ +18.5%։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11