Չինաստանը նախատեսում է մինչև 2030-ն էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասցնել 30%-ի
Չինաստանը նպատակ է դրել մինչև 2030 թվականը հասնել նրան, որ մարտկոցային էլեկտրամոբիլներն ու լիցքավորվող հիբրիդները կազմեն երկրի ավտոպարկի ընդհանուր թվի 30%-ը։ Այդ մասին նշվում է այսօր հրապարակված ածխածնային արտանետումների գագաթնակետին հասնելու ազգային գործողությունների ծրագրում։
Այս նպատակն ավելի քան կրկնակի գերազանցում է էլեկտրամոբիլների ներկայիս մասնաբաժինը երկրի ավտոպարկում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ այն կազմել է 12%։
