Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Ընտրվել են լավագույն ներդրումային ծրագրերը
11/12/2013 18:10
Կիսվել

Ընտրվել են լավագույն ներդրումային ծրագրերը

Կայացել է Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) ամենամյա վենչուրային համաժողովը:

Համաժողովի ընթացքում հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի գնահատմանն են ներկայացվել 24 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ հետազոտողների, նորարար թիմերի և սկսնակ ընկերությունների կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, բարձր և բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտներում:

Հաղթող են ճանաչվել հետևյալ 5 ծրագրերը՝

– Nimble-Q-cost-effective queuing management solution, հեղինակ` Գևորգ Սաֆարյան,

– Teamable, հեղինակ` Վազգեն Հակոբջանյան,

– And2Win, հեղինակ` Արման Բոշյան,

– Ventilation Heat Recovery Device (VHRD), հեղինակ` Արտակ Համբարյան,

– New Seismic Detector, հեղինակ` Սերոբ Մուրադյան:

Մրցանակները հանձնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նշենք, որ STEP ծրագիրն իրականացվում է 2006 թվականից` ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) կողմից:

Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ:

STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացման՝ օգնելով հայ գիտնականներին և սկսնակ ընկերություններին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44