ՕՊԵԿ+-ի երկրները հունիսին ավելացրել են նավթի արդյունահանումն օրական 2.17 մլն բարելով
ՕՊԵԿ+ խմբի այն երկրները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնագրին, 2026 թվականի հունիսին ավելացրել են արդյունահանումն օրական 2.17 միլիոն բարելով, սակայն շարունակում են զգալիորեն հետ մնալ նախատեսված ցուցանիշներից։ Այս մասին նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում։
ՄԷԳ-ի տվյալներով՝ նավթի արդյունահանումը կամավոր սահմանափակող ՕՊԵԿ+ երկրների համար հունիսին նպատակային ցուցանիշը կազմել է օրական 33.89 միլիոն բարել, մինչդեռ փաստացի արդյունահանումը եղել է օրական 26.38 միլիոն բարել։ Այսպիսով, ծրագրային մակարդակից հետ մնալը կազմել է շուրջ 7.51 միլիոն օր/բարել:
Գործակալության տվյալներով՝ ՕՊԵԿ+-ի համաձայնագրին մասնակցող յոթ հիմնական երկրների շարքում հունիսին արդյունահանումն աճել է հետևյալ կերպ.
Ալժիր՝ 10 հազար բարել/օր,
Քուվեյթ՝ 630 հազար բարել/օր,
Իրաք՝ 490 հազար բարել/օր,
Սաուդյան Արաբիա՝ 900 հազար բարել/օր,
Օման՝ 30 հազար բարել/օր,
Ռուսաստան՝ 120 հազար բարել/օր։
Միևնույն ժամանակ Ղազախստանը հունիսին կրճատել է նավթի արդյունահանումը 50 հազար բարել/օր ծավալով։
Ընդհանուր առմամբ՝ ՕՊԵԿ+-ի բոլոր երկրների նավթի արդյունահանումը հունիսին աճել է օրական 2.14 միլիոն բարելով՝ հասնելով օրական 32.44 միլիոն բարելի։
