Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Չինաստանի ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է
15/07/2026 11:58
Կիսվել

Չինաստանի ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է

Չինաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 4.3%-ով, ինչը 2022 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր ամենացածր աճի տեմպն է։ Այս մասին նշվում է ՉԺՀ Պետական վիճակագրական վարչության հրապարակած զեկույցում։

Աճի տեմպը դանդաղել է առաջին եռամսյակի համեմատ, երբ այն կազմել էր 5%։

Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին ՀՆԱ-ի 4.5% աճ։

2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Չինաստանի ՀՆԱ-ն նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0.9%-ով, ինչը համապատասխանում է կանխատեսմանը։ Առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 1.3%։

Չինաստանի տնտեսության աճի դանդաղումը երկրորդ եռամսյակում պայմանավորված է սպառողական թույլ պահանջարկով, մասնավոր ներդրումների ցածր մակարդակով, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում շարունակվող անկմամբ։ Այս գործոնների բացասական ազդեցությունը մասամբ փոխհատուցվել է արհեստական բանականության ոլորտի հետ կապված արտահանման ծավալների աճով։

Չինաստանի կառավարության սահմանած թիրախային ցուցանիշը 2026 թվականի համար ՀՆԱ-ի 4.5-5% աճն է, և այդ նպատակին հասնելու համար իշխանությունները, հավանաբար, ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ։

Երկրի վիճակագրության վարչության ղեկավարի տեղակալ Մաո Շենյունը հայտարարել է, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը շարունակում են մնալ «ընդունելի միջակայքում»։ Նրա խոսքով՝ երկրում պահպանվում է զբաղվածության կայուն մակարդակը, գնաճը մնում է թույլ, արտաքին առևտուրը՝ կայուն, իսկ ծառայությունների ոլորտը շարունակում է աճել։

Մաոն նաև նշել է, որ Չինաստանի տնտեսությունը ցուցաբերում է «բարձր դիմակայունություն», իսկ արդյունաբերական արտադրության և կորպորատիվ շահույթների աճը արագանում է՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության ընդլայնման շնորհիվ։

2026 թվականի առաջին կիսամյակում Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 4.7%-ով։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11