Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
Համաշխարհային նավթի գներն աճել են` Իրանի տարածքին ԱՄՆ-ի կողմից հասցվող նոր հարվածների ֆոնին
15/07/2026 13:41
Կիսվել

Համաշխարհային նավթի գներն աճել են` Իրանի տարածքին ԱՄՆ-ի կողմից հասցվող նոր հարվածների ֆոնին

Համաշխարհային նավթի գները բարձրացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչպես նաև վերսկսվել է Հորմուզի նեղուցի շրջանում իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը: Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Ամերիկյան WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1.01%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 80.14 դոլարի։ Միաժամանակ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1.23%-ով՝ մինչև 85.77 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 14-ին ամերիկացի զինվորականները յոթ ժամ տևած գործողության ընթացքում հարվածներ են հասցրել Իրանի ափամերձ գոտում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների, այդ թվում՝ հրթիռային համալիրների և առափնյա պաշտպանության համակարգերի։

Գերատեսչության ղեկավար Բրեդ Կուպերի խոսքով՝ գործողությունը պատասխան էր նախորդ շաբաթ առևտրային նավերի նկատմամբ իրականացված նպատակային հարձակումներին։

MST Marquee վերլուծական ընկերության փորձագետները նշում են, որ Հորմուզի նեղուցի արագ վերաբացման հետ կապված ակնկալիքները չեն արդարացել։

«Եթե մարտական գործողությունների ներկայիս ինտենսիվությունը պահպանվի մի քանի շաբաթ, ապա նավթի գինը կարող է կրկին հասնել 100 դոլար մակարդակին։ Իսկ եթե հարվածներ հասցվեն տարածաշրջանի նավթային ենթակառուցվածքներին, գները կարող են ավելի բարձրանալ», – նշել է ընկերության ներկայացուցիչ Սոլ Կավոնիկը։

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23