Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը
13/12/2013 10:13
Կիսվել

Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ,  հայտարարել են «Web Ծիրան»  համահայկական 3-րդ  օնլայն կինոփառատոնի մեկնարկի մասին:

Կինոփառատոնին կարող են ներկայացվել առանց ժանրային սահմանափակումների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն), մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2014թ. հունվարի 25-ը DVD կրիչով ֆիլմերը ներկայացնեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:  (Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42):

Ի դեպ, Ֆիլմերը ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Փառատոնն ավարտվելու է  2014թ. փետրվարի 23-ին:

«Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Դրանց արդյունքներն ամփոփելու և 2014 թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ, հրապարակելու է պրոֆեսիոնալ ժյուրին:

Փառատոնը սահմանել է գլխավոր 1 և խրախուսական 2 մրցանակ: Ըստ այդմ` գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, իսկ խրախուսական մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Հիշատակված երեք մրցանակակիրներին կտրվի նաև պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմն արժանանալու է «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի: Իսկ ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:  

«WebԾիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնելու է նաև «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը, որին կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր: Դրանք ցուցադրվելու են ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար պատասխանատու է ֆիլմի հեղինակը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85