Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Քննարկվել են Երևան-Թբիլիսի գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
16/12/2013 17:03
Կիսվել

Քննարկվել են Երևան-Թբիլիսի գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վրաստանի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ:

Հանդիպմանը Գեորգի Ուգուլավան ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է երկու մայրաքաղաքների համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը ևս մեկ խթան կհանդիսանա երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար:

«Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երևանի և Թբիլիսիի միջև փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երևանը վստահելի գործընկեր է մեզ համար, և վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջև գործակցությունն առավել առարկայական կդառնա»,- նշել է Գեորգի Ուգուլավան:

Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

«Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար, և համոզված եմ, որ առաջիկայում մեր երկուստեք հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրերի շրջանակը, ինչպես նաև կմշակի երկու քաղաքների համագործակցության նոր համաձայնագիր:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85