Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում 6 մլրդ դոլարի նավթ է արտահանել
Մինչ ամերիկյան պատժամիջոցները ժամանակավորապես թուլացել էին, Իրանը կարողացել է արտահանել նավթի հսկայական ծավալ։ Խոսքը մոտ 70 մլն բարելի մասին է, որի արժեքը գնահատվում է 5-6 մլրդ դոլար։ Այս տվյալները հրապարակել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով United Against Nuclear Iran ոչ կառավարական կազմակերպության հաշվարկները։
Կազմակերպության տվյալներով՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերն ընկած ժամանակահատվածում շուրջ 20 իրանական նավթատար է ուղևորվել դեպի Ասիա։
Նման ակտիվության պատճառ է դարձել հունիսի 22-ին հրապարակված փաստաթուղթը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակն ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլ էր տալիս իրանական նավթի և դրա վերամշակված արտադրանքի արդյունահանումը, մատակարարումն ու վաճառքը։
Սակայն այդ թուլացումը երկար չի տևել։ Հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է լիցենզիան։ Գերատեսչությունն արգելել է Իրանի նավթային ոլորտում նոր գործարքները, թեև նախկինում դրանց իրականացումը թույլատրված էր մինչև օգոստոսի 21-ը։
