Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
Չինաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են չեղարկել 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերը
24/07/2026 12:07
Կիսվել

Չինաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են չեղարկել 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերը

Չինաստանն ու ԱՄՆ-ն սկսել են մշակել մոտ 30 մլրդ դոլար ընդհանուր արժեք ունեցող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի չեղարկման պայմանները։ Կողմերն արդեն խորհրդակցություններ են անցկացնում բիզնեսի ներկայացուցիչների հետ և քննարկում առևտրային խոչընդոտների փոխադարձ նվազեցման շրջանակային պայմանները։

Չինաստանն ու ԱՄՆ-ն սկսել են մշակել այն ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի չեղարկման պայմանները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 30 մլրդ դոլար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության օտարերկրյա ներդրումների կառավարման վարչության ղեկավար Մեն Հուատինը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները սահմանեցին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության կառուցողական հարաբերությունների նոր հայեցակարգը: Երկու երկրների առևտրատնտեսական պատվիրակությունները սերտորեն համագործակցում են կոնկրետ հարցերի շուրջ և քննարկում են 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման շրջանակային պայմանները», – հայտարարել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի իշխանություններն արդեն երկխոսություն են վարում ազգային ձեռնարկությունների, տարածաշրջանային վարչակազմերի և ոլորտային ասոցիացիաների հետ։ Այս խորհրդակցությունների նպատակն է հավաքագրել և քննարկել մաքսատուրքերի հնարավոր նվազեցման վերաբերյալ առաջարկները։

Պեկինն ու Վաշինգտոնն այժմ փորձում են համաձայնության գալ փոխադարձ առևտրային խոչընդոտների վերացման շուրջ։ Այս սահմանափակումներն առաջացել են Սպիտակ տան վարած պրոտեկցիոնիստական քաղաքականության հետևանքով։ Չինաստանի Գլխավոր մաքսային վարչության տվյալների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 289 մլրդ դոլարը։ Ցուցանիշը գրեթե չի փոխվել 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52