Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Գերմանիայում ներդրողների լավատեսությունը բարեփոխումներից հետո հասել է ռեկորդային մակարդակի
27/07/2026 14:45
Կիսվել

Գերմանիայում ներդրողների լավատեսությունը բարեփոխումներից հետո հասել է ռեկորդային մակարդակի

Գերմանացի ներդրողների լավատեսությունը հասել է վերջին հինգ ամսվա ամենաբարձր մակարդակին, ինչը վկայում է այն հույսերի մասին, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի տնտեսական բարեփոխումները կխթանեն տնտեսական աճը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Մանհայմում գործող ZEW ինստիտուտի կողմից հաշվարկվող սպասումների ինդեքսը հուլիսին աճել է՝ հունիսի 10.5 կետից հասնելով 26.3 կետի։ Սա զգալիորեն բարձր է Bloomberg-ի հարցման շրջանակում վերլուծաբանների միջին գնահատականից՝ 15.3 կետից։ Աճել է նաև ընթացիկ պայմանների ցուցանիշը։

Արդյունքները վկայում են Եվրոպայի խոշորագույն տնտեսության նկատմամբ լավատեսության աճի մասին՝ այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին Բեռլինը հայտարարեց տնտեսական աճը խթանելուն ուղղված միջոցառումների մասին։ Ներդրողների տրամադրությունները բարելավվել են նույնիսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին, ինչը մեծացրել է էներգամատակարարման նոր խափանումների վտանգը, որոնք կարող են վնաս հասցնել գերմանական արդյունաբերությանը։

Այս ամսվա սկզբին Մերցը խոստացել էր «դուրս բերել տնտեսություն անկումից»՝ հայտարարելով մի շարք միջոցառումների, այդ թվում՝ կենսաթոշակային և առողջապահական համակարգերի բարեփոխումների մասին։ Նա կանխատեսել էր, որ այդ փաթեթը 2027 թվականին կարող է ապահովել ավելի քան 1% տնտեսական աճ։

Բարեփոխումները նպաստել են Գերմանիայի հիմնական ֆոնդային ինդեքսի՝ DAX-ի աճին հուլիսի սկզբին, այն ժամանակահատվածում, երբ թվում էր, թե Իրանի հետ հակամարտությունը նույնպես թուլանում է։ Սակայն դրանից հետո այդ աճը չեզոքացվել է։

Գերմանիայի տնտեսությունը շարունակում է կայունացման նշաններ ցույց տալ՝ չնայած Մերձավոր Արևելքում նոր ռազմական գործողությունների բռնկմանը: Այս մասին ասվում է հուլիսի կեսերին հրապարակված էկոնոմիկայի նախարարության ամսական զեկույցում։ Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն՝ էներգակիրների և հումքի ավելի բարձր գները, ինչպես ակնկալվում է, կշարունակեն ճնշում գործադրել ընկերությունների վրա՝ արտադրական ծախսերի աճի միջոցով։

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15