Չինաստանում կրկին ակտիվացել է արվեստի գործերի «սև» շուկան
Չինաստանում գրանցվել է արվեստի գործերի «օրինական» շուկայի անսպասելի անկում, ինչը, վերլուծաբանների գնահատմամբ, պայմանավորված է վերջին մեկ տարվա ընթացքում երկրում արվեստի ստեղծագործությունների կեղծումների ավելացմամբ և «սև» շուկայի ակտիվացմամբ: Մեկ տարվա ընթացքում աճուրդի միջոցով արվեստի գործերի վաճառքը կրճատվել է շուրջ 37%-ով: Վերլուծաբանների գնահատմամբ՝ վերջին մեկ տարում Չինաստանի արվեստի գործերի շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար:
2012 թվականին Չինաստանում միայն աճուրդի միջոցով վաճառվել է արվեստի 409 ստեղծագործություն: