
Dubai Duty Free-ն մեկ օրով «կվերադառնա» 1983 թվական
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «ազատականացված» առևտրի աշխարհի խոշորագույն խանութը՝ Dubai Duty Free-ն, «կտեղափոխվի» 1983 թվական. որոշ ապրանքների համար կգործեն 30 տարի առաջ սահմանված գները: Մեկօրյա այս ֆլեշմոբը նվիրված է Dubai Duty Free-ի բացման 30-ամյակին:
Սպասվում է, որ այսօր Dubai Duty Free-ում գների մակարդակի ընդհանուր անկումը կկազմի 30%:
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Dubai Duty Free-ի հասույթը կգերազանցի 1,8 մլրդ ԱՄՆ դոլարը:
1983 թվականին Dubai Duty Free-ի հասույթը կազմել էր 20 մլն ԱՄՆ դոլար:
30 տարի առաջ Dubai Duty Free-ում աշխատում էր 100 մարդ: Այսօր այս թիվը հասնում է շուրջ 6 հազարի: